Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Առաջարկի փաստաթղթի և գովազդի մասին ծանուցումը. 1. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրի հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը առաջարկի փաստաթղթի հրապարակումից առնվազն 20 աշխատանքային օր (ակտիվին կցված թոքենների առաջարկի փաստաթղթի դեպքում՝ 30 աշխատանքային օր) առաջ Կենտրոնական բանկ է ներկայացնում առաջարկի փաստաթուղթը՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առաջարկի փաստաթղթի հետ Կենտրոնական բանկ է ներկայացվում հիմնավորում այն մասին, թե ինչու առաջարկի փաստաթղթով առաջարկվող կամ առևտրային հարթակում առևտրին թույլատրվող կրիպտոակտիվը չի համարվում՝ 1) սույն օրենքի կարգավորման առարկայից դուրս համարվող կրիպտոակտիվ՝ համաձայն սույն օրենքի 1-ին հոդվածի 3-6-րդ և 8-րդ մասերի․ 2) ակտիվին կցված թոքեն (ակտիվին կցված թոքենից տարբեր կրիպտոակտիվ թողարկելու դեպքում). 3. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված գովազդը ներկայացնում է Կենտրոնական բանկ գովազդի ներկայացման վերաբերյալ պահանջն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում. 4. Կենտրոնական բանկը չի գրանցում սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն ներկայացված առաջարկի փաստաթուղթը և գովազդը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 5. Ֆինանսական կայունության ապահովման և կրիպտոակտիվներ ձեռք բերողների շահերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված բովանդակությամբ առաջարկի փաստաթուղթը կազմված չլինելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել թողարկողից կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձից կամ հարթակի օպերատորից փոփոխություններ կամ լրացումներ կատարել առաջարկի փաստաթղթում կամ գովազդում։ Եթե Կենտրոնական բանկի պահանջը ներկայացվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում, ապա այդ ժամկետը կարող է կասեցվել, իսկ եթե Կենտրոնական բանկի պահանջը ներկայացվել է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի կամ առևտրային հարթակում շրջանառության ընթացքում, ապա Կենտրոնական բանկը կարող է կասեցնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը կամ առևտրային հարթակում թույլտվությունը։ |