Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 38 Ապրանքի մատակարարման պահը. 1. Եթե Օրենսգրքով կամ սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ապրանքի մատակարարման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը. 1) այն պահը, երբ ապրանքը հանձնվում է այլ անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը, կամ 2) այն պահը, երբ առաքված ապրանքն ընդունում է այլ անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը. 2. Եթե ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այդ ապրանքի մատակարարման պահ է համարվում դրա նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահը. 3. Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը` տվյալ ամսվա ընթացքում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե սույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ: Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկան հանձնվել է սեփականության իրավունքով լիզինգառուին մինչև ամսվա վերջին օրը, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում լիզինգի առարկայի` սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնելու պահը` լիզինգի առարկայի սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնման ամսվա ընթացքում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե սույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 38 Լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված` մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճար ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին` մինչև այդ պահն ստացված՝ լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճարի չափով. 4. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման պահ է համարվում ապրանքի մատակարարման դիմաց վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը: |