FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի՝ մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցումը.
1. Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի անդամակցությունը մասնագիտացված կառույցին դադարեցնելու համար հիմք են՝
    1) աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի գրավոր դիմումը՝ մասնագիտացված կառույցի անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ.
    2) սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ մասնագիտացված կառույցի որոշումը, որպես պատասխանատվության միջոց, աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորման չեղարկման վերաբերյալ.
    3) սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մասնագիտացված կառույցի որոշումը, որպես պատասխանատվության միջոց, աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ.
2. Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի անդամակցությունը մասնագիտացված կառույցին համարվում է դադարեցված անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշման ամսաթվից.
3. Մասնագիտացված կառույցը աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի անդամակցության դադարեցման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, անդամակցությունը դադարեցված անձին և Հանրային վերահսկողության խորհրդին գրավոր տեղեկացնում է անդամակցության դադարեցման վերաբերյալ: