FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  74

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը.
1. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը.
2. Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ.
3. Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև սահմանադրական օրենքի նախագծի ընդունման առնչությամբ.
4. Վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը օրենքի նախագծի առաջին կամ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից անմիջապես առաջ կարող է պահանջել նախագծի քննարկումն ընդմիջել մինչև հաջորդ նիստը՝ այդ նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար.
5. Կառավարությունն իր վստահության հարցը դնում է՝ Ազգային ժողովի նախագահին կամ նիստը նախագահողին ներկայացնելով վարչապետի ստորագրած պաշտոնական գրությունը, որտեղ նշվում է այն օրենքի նախագծի անվանումը, որի ընդունման առնչությամբ Կառավարությունը դնում է իր վստահության հարցը: Գրությանը կցվում է Կառավարությանը վստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը.
6. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման՝ ոչ ուշ, քան այն ներկայացվելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում: Այդ ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում նախագիծը քվեարկության է դրվում իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում.
7. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ.
8. Եթե Սահմանադրության 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Կառավարությանը վստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված որպես օրենք: