Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. 1) վարձու աշխատող` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 2) ինքնազբաղված անձ` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 3) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի. 4) նոտար` համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 5) պայմանագրային եկամուտ` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 6) ֆիզիկական անձ` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի. 7) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազա (տեղեկատվական բազա)` ֆիզիկական անձանց վերաբերող` սույն օրենքով սահմանված տվյալների ամբողջություն. 8) անձնավորված հաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շահութահարկի հաշվարկ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ, եկամտային հարկի հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով սահմանված անձնավորված (պարզեցված) հաշվարկներ. 9) գրանցման հայտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ֆիզիկական անձին հարկային մարմնում գրանցելը, նրանց անձնական տվյալներում փոփոխություններ կատարելն ապահովող էլեկտրոնային փաստաթուղթ. 10) անձնավորված հաշվառում` գրանցման հայտ, անձնավորված (պարզեցված) հաշվարկ ձևավորելը, ներկայացնելը, ֆիզիկական անձի համար անհատական հաշիվ բացելը, ներկայացված տվյալները տեղեկատվական բազա ներառելը, պահպանելը, տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 11) գործատու` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 12) եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի: |