FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8.1

Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրման մերժումը: Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մերժումը.
1. Կենտրոնական բանկը մերժում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրումը կամ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը, եթե`
    ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.
    բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.
    գ) հայաստանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական, անվտանգության, ծրագրային, մասնակցության կամ համակարգի գործունեության կանոններին ներկայացվող պահանջներին.
    դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով հաստատված ուղեցույցի համաձայն` այդպիսի համակարգի գործունեությունը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը.
    ե) վճարահաշվարկային համակարգի ստեղծումը կամ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցությունը կհանգեցնի համակարգի մասնակից բանկի` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով հիմնավորված ֆինանսական վիճակի վատթարացմանը: