Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 123 Որդեգրված երեխայի անունը, հայրանունը, և ազգանունը. 1. Որդեգրված երեխայի համար կարող է պահպանվել նրա անունը, հայրանունը և ազգանունը. 2. Որդեգրված երեխայի հայրանունը որոշվում է որդեգրողի անունով, եթե որդեգրողը տղամարդ է, իսկ երեխան կնոջ կողմից որդեգրվելիս՝ նրա կողմից որպես որդեգրված երեխայի հայր նշված անձի անունով. 3. Որդեգրողի խնդրանքով որդեգրված երեխային տրվում է որդեգրողի ազգանունը, ինչպես նաև նրա նշած անունը. 4. Եթե որդեգրող ամուսինների ազգանունները տարբեր են, որդեգրող ամուսինների համաձայնությամբ որդեգրված երեխային տրվում է նրանցից մեկի ազգանունը. 5. Ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից երեխա որդեգրելիս նրա խնդրանքով որդեգրված երեխայի հոր (մոր) անունը և հայրանունը ծննդի պետական գրանցման գրքում գրառվում են այդ անձի (որդեգրողի) ցուցումով, իսկ ազգանունը՝ որդեգրող անձի ազգանվամբ. 6. Որդեգրման մասին տեղյակ որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխում կարող է կատարվել միայն նրա համաձայնությամբ, բացի սույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից. 7. Որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխման մասին նշվում է նրա որդեգրման մասին դատարանի վճռի մեջ։ |