Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 Հիմնադրամի իրավասությունները. 1. Հիմնադրամն իրականացնում է հետևյալ իրավասությունները․ 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված եղանակներով տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հիմնադրամի ակտիվները` սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար. 2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով սահմանված կարգով վճարում է ապահովագրական հատուցումներ. 3) վարում է Ռեգիստրը. 4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների հետ կնքում է հօգուտ ապահովագրված անձի պայմանագրեր. 5) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների հետ կնքում է բժշկական օգնության և սպասարկման, բնակչության առողջության պահպանման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների կատարումից բխող այլ պայմանագրեր. 6) օժտված է օրենքներով և իր կանոնադրությամբ սահմանված այլ իրավասություններով. 2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հիմնադրամն իրավասու է` 1) կնքելու գործարքներ. 2) կատարելու իր իրավասությունների հետ կապված և դրանց իրականացմանն ուղղված փաստացի և իրավական այլ գործողություններ: |