FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  317

Ծովահենությունը կամ օդահենությունը.
1. Մասնավոր նավի կամ օդանավի ուղևորի կամ անձնակազմի կողմից բաց ծովում կամ չեզոք օդային տարածքում կամ պետության իրավազորությունից դուրս գտնվող տեղում մեկ այլ նավի կամ օդանավի զավթումը, զավթած նավի կամ օդանավի ուղևորի կամ անձնակազմի նկատմամբ բռնությունը կամ այդ անձանց գույքը կողոպուտի կամ ավազակության եղանակով հափշտակելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով.
2. Ծովահենական նավի կամ օդանավի շահագործմանը մասնակցելն այն անձի կողմից, որը գիտակցել է, որ այդ նավը կամ օդանավը ծովահենական է, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանն այլ կերպ աջակցելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվության է ենթակա նաև այն ռազմական նավի, օդանավի, պետական նավի կամ օդանավի անձնակազմը, որը խռովություն է բարձրացրել և վերահսկողություն է հաստատել այդ նավի կամ օդանավի վրա, ինչպես նաև ռազմական նավի, օդանավի, պետական նավի կամ օդանավի այն ուղևորը կամ անձնակազմը, որն ապօրինի զավթել է այդ նավը կամ օդանավը և վերահսկողություն է հաստատել այդ նավի կամ օդանավի վրա.
4. Նավը կամ օդանավը համարվում է ծովահենական, եթե այն իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձանց կողմից նախատեսվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար կամ արդեն օգտագործվել է այդ նպատակներով և դեռևս գտնվում է հանցավորների վերահսկողության ներքո: