Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 12 Հրամանատարի իրավունքը ենթակա զինծառայողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելիս. 1. Ջոկի հրամանատարը, դասակի հրամանատարի տեղակալը, վաշտի ավագը և դասակի (խմբի) հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու` 1) իրենց կողմից տրված կարգապահական տույժի հանում. 2) շնորհակալության հայտարարում. 2. Վաշտի (մարտկոցի) հրամանատարը և գումարտակի (դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի) հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու` 1) իրենց և ենթակա հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում. 2) շնորհակալության հայտարարում. 3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում. 4) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում. 3. Առանձին զորամասի հրամանատարից սկսած մինչև բանակի հրամանատարը ներառյալ ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու` 1) իրենց և ենթակա հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում. 2) շնորհակալության հայտարարում. 3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում. 4) գերատեսչական պատվոգրով պարգևատրում. 5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրում. 6) զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում. 7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում. 8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում. 9) գերատեսչական կրծքանշաններով պարգևատրում. 10) զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում. 11) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ. 12) հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում` մինչև «ավագ» զինվորական կոչումը ներառյալ. 4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառելու` 1) իր և ենթակա հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում. 2) շնորհակալության հայտարարում. 3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում. 4) գերատեսչական պատվոգրով պարգևատրում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 12 5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրում. 6) զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում. 7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում. 8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում. 9) գերատեսչական կրծքանշաններով պարգևատրում. 10) զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում. 11) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում` մինչև «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ. 12) հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում` մինչև «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ: |