Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115 Պատժի կատարման պայմաններն անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում. 1. Անվտանգային գոտու մեղմ պայմաններում անչափահաս դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։ Նա իրավունք ունի՝ 1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև յոթանասունապատիկի չափով գումար. 2) տարվա ընթացքում ունենալ առնվազն տասներկու կարճատև և տասներկու երկարատև տեսակցություն. 2. Անվտանգային գոտու խիստ պայմաններում անչափահաս դատապարտյալը պահվում է մինչև վեց դատապարտյալի համար նախատեսված՝ աշխատանքից կամ ուսումից ազատ ժամերին փակվող, մեկուսացված բնակելի կացարանում։ Նա իրավունք ունի՝ 1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր անձնական հաշիվներից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունհինգապատիկի չափով գումար. 2) տարվա ընթացքում ունենալ առնվազն ութ կարճատև և ութ երկարատև տեսակցություն. 3. Անվտանգային գոտու մեղմ պայմաններում անչափահաս դատապարտյալը կարող է ցերեկային ժամերին տեղաշարժվել քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ՝ քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս. 4. Անվտանգային գոտու խիստ պայմաններում անչափահաս դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։ |