Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 Անասնաբուժական գործունեություն իրականացնողների պարտականությունները. 1. Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են` 1) ապահովել անասնաբուժական գործունեությանը ներկայացվող պահանջները. 2) հակաանասնահամաճարակային միջոցառումների և անասնաբուժական գործունեության համապատասխան գրանցամատյաններում կատարել գրանցումներ և հաշվետվություն ներկայացնել լիազոր մարմին. 3) յուրաքանչյուր ամիս լիազոր մարմին ներկայացնել յուրաքանչյուր նոր գրանցված գյուղատնտեսական կենդանու անասնաբուժական անձնագրի տվյալները. 4) կենդանիների վարակիչ հիվանդությունների առաջացման վտանգի, կենդանիների հիվանդացության և անկման դեպքում անհապաղ ծանուցել լիազոր մարմնին և իրականացնել հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգները. 5) կենդանիների տերերին տեղեկացնել կենդանիների առողջության վրա անասնաբուժական դեղամիջոցի կամ բժշկական պրեպարատներով հագեցած կերերի կիրառման խախտումների կամ դադարեցման ժամանակահատվածի ազդեցության մասին. 6) անմիջապես տեղեկացնել լիազոր մարմնին` անկած կենդանիների հավաքման, ոչնչացման կամ թաղման գործընթացների խախտումների հայտնաբերման դեպքերում. 7) կենդանիների բուժման և զոոտեխնիկական նպատակներով կիրառել հորմոնալ արտադրանքների, բետա-անտագոնիստների, թիրեոստատիկ կամ այլ անասնաբուժական դեղամիջոցների և անասնաբուժական միջոցների օգտագործման պահանջները. 8) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` լիազոր մարմնի նախաձեռնությամբ, հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի աշխատանքներն իրականացնող անասնաբույժներին աջակցելու նպատակով կատարել կենդանիների հիվանդությունների կանխարգելման, սահմանափակման և վերացման միջոցառումներ. 2. Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական ու առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: |