Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 20 Բեռների` բեռնարկղերով, տակդիրներով, կապոցներով և այլ մասնագիտացված փոխադրումները. 1. Բեռների փոխադրումը բեռնարկղերի փոխատեղմամբ իրականացնելու դեպքում կազմակերպվում է բեռի առաքում և ստացում այն կետերի միջև, որտեղ առկա են բեռնարկղերի բեռնման-բեռնաթափման հետ կապված գործողությունների կատարման պայմաններ: Բեռնարկղերով փոխադրումները կարող են կազմակերպվել բեռնարկղերի փոխատեղման կարգով: Բեռնարկղերը պետք է լինեն չափերով և տարողությամբ իրար համարժեք և համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին. 2. Թունավոր և ուտիչ, առանց տարայի սորուն բեռների, ինչպես նաև բեռնարկղն աղտոտող կամ վնասող այլ նյութերի և բեռների փոխադրումն ավտոմոբիլային բեռնարկղերով արգելվում է. 3. Բեռները բեռնարկղերում պետք է տեղավորվեն այնպես, որ բացառվի փոխադրման ընթացքում դրանց տեղաշարժը բեռնախցիկի ներսում, և ապահովվի բեռնվածության հավասարաչափ բաշխումը բեռնարկղի հատակին: Բեռնարկղերում բեռների սխալ տեղավորման կամ ամրացման հետևանքով բեռի փչացման և վնասվածքի համար փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե տեղավորման կամ ամրացման պատասխանատվություն չի ստանձնել. 4. Բեռների` տակդիրներով, կապոցներով և այլ մասնագիտացված փոխադրումներին ներկայացվող պայմանները սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման կարգով: |