Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 277 Ներկայացված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու կարգը. 1. Հանրային մեղադրողն առաջին ատյանի դատարանում մեղադրանքը պաշտպանում է ապացույցների վրա հիմնված իր ներքին համոզմամբ: Սույն օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստական հանգամանքների առկայության դեպքում հանրային մեղադրողը միջնորդում է դատարանին ժամանակ տրամադրել` մեղադրյալին ներկայացված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար: Նման միջնորդություն կարող է ներկայացվել մինչև եզրափակիչ ելույթներն սկսվելը. 2. Մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը մերժվում է միայն այն դեպքում, երբ այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված պայմանների բացակայությամբ: Միջնորդությունը մերժելու դեպքում դատարանը շարունակում է վարույթը. 3. Հանրային մեղադրողի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը հետաձգում է դատալսումները` ողջամիտ ժամկետ տրամադրելով մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար. 4. Մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու դեպքում հանրային մեղադրողը կազմում է նոր մեղադրանք ներկայացնելու մաuին որոշում, որը փոխարինում է մեղադրական եզրակացությանը և պետք է համապատասխանի մեղադրական եզրակացության բովանդակությանը ներկայացվող պահանջներին: Նոր մեղադրանք ներկայացնելու մաuին որոշումը տրվում է դատարանին և դատական վարույթի մասնակիցներին: Դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ է տրամադրում մեղադրյալին և նրա պաշտպանին, տուժողին, գույքային պատաuխանողին կամ նրանց ներկայացուցիչներին. 5. Եթե նոր մեղադրանք ներկայացնելու մաuին որոշումը կազմվել կամ ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ, ապա դատարանը հանրային մեղադրողին ողջամիտ ժամկետ է տրամադրում այդ որոշումը սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ կազմելու և ներկայացնելու համար: Եթե դատարանի սահմանած ժամկետում սույն օրենսգրքի պահանջների խախտումը չի վերացվում, ապա դատարանը վարույթը շարունակում է սկզբնական մեղադրանքով` այդ մասին կայացնելով առանձին որոշում: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 277 6. Եթե հիմնական դատալսումների ընթացքում բոլոր ապացույցների հետազոտումից հետո հանրային մեղադրողը գալիս է այն համոզման, որ մեղադրյալին ներկայացված մեղադրանքն ամբողջությամբ կամ որոշակի մասով չի ապացուցվել, ապա եզրափակիչ ելույթում միջնորդում է դատարանին համապատասխանաբար ամբողջությամբ կամ որոշակի մասով արդարացնել մեղադրյալին. 7. Հաշվի առնելով մեղադրյալին արդարացնելու վերաբերյալ հանրային մեղադրողի միջնորդության հիմքը, հիմնավորումները և ծավալը, ինչպես նաև լսելով դրա վերաբերյալ վարույթի մյուս մասնակիցների կարծիքը` դատարանն իրավասու է եզրափակիչ դատական ակտում բավարարելու կամ մերժելու միջնորդությունը: |