Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ article 18 Վեճի քննությունը առևտրային արբիտրաժի և դատարանի կողմից. 1. Առևտրային արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, կամ որի վերաբերյալ առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը:-ուղղ 2. Դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի վերաբերյալ առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, որը չի վիճարկվել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում, պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, իսկ եթե հայցադիմումն ընդունվել է՝ կարճել գործի վարույթը. 3. Սույն հոդվածը որևէ կերպ չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջը քննելու ընթացքում դատարան հայց ներկայացնելու հաճախորդի իրավունքը: |