FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ.
1. Պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համար կարող է կազմվել հաստատուն կամ մոտավոր նախահաշիվ: Այդպիսի նախահաշվի կազմումը սպառողի կամ կատարողի պահանջով պարտադիր է.
2. Կատարողն իրավունք չունի պահանջել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) վարձատրում և հաստատուն նախահաշվի մեջ չներառված լրացուցիչ ծախսեր, եթե սպառողն այդպիսի աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համաձայնություն չի տվել կամ կատարողին չի հանձնարարել այդպիսի աշխատանքի կատարում (ծառայության մատուցում): Մոտավոր նախահաշիվը գերազանցելու անհրաժեշտության դեպքում կատարողը պարտավոր է անհապաղ դրա մասին նախազգուշացնել սպառողին: Այդ դեպքում սպառողն իրավունք ունի հրաժարվել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի կատարումից` կատարողին հատուցելով կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) համար նրա կողմից արված ծախսերը` համաձայն սկզբնական նախահաշվի: Եթե կատարողն սպառողին չի նախազգուշացրել մոտավոր նախահաշվի գերազանցման մասին, ապա նա պարտավոր է աշխատանքը կատարել (ծառայությունը մատուցել) սկզբնական մոտավոր նախահաշվի սահմաններում: