Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. բ) սելեկցիոն նվաճում՝ - անասնաբուծությունում՝ մարդու կողմից ստեղծված և ծննդաբանական կառուցվածքով ու դա նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու և կենդանիների մեկ ցեղի ձևով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն՝ ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը. դ-1) կենդանու ցեղ՝ կենդանիների խումբ, որն օժտված է գենետիկորեն պայմանավորված կենսաբանական և կազմաբանական հատկություններով և հատկանիշներով, որոնցից մեկը կամ մի քանիսը յուրահատուկ են տվյալ խմբի համար ու դրանցով տարբերվում են այլ խմբի կենդանիներից: Ցեղը ներկայացվում է արական և իգական սեռի կենդանիներով կամ տոհմանյութով: Ցեղի պահպանվող կատեգորիաներն են տիպը և գիծը. դ-2) տոհմանյութ՝ տոհմային կենդանի, դրա սեռական բջիջները, սաղմերը. դ-3) տոհմային կենդանի՝ ցեղի վերարտադրության համար նախատեսված կենդանի. ե) պահպանվող սելեկցիոն նվաճում` կենդանու ցեղ, որը գրանցվել է պահպանվող սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում (այսուհետ` պետական գրանցամատյան). զ) հանրահայտ ցեղ` ճշգրիտ նկարագրություն ունեցող, պետական գրանցամատյանում գրանցում ստացած սելեկցիոն նվաճում. է) հայտատու` սելեկցիոն նվաճման արտոնագիր ստանալու համար հայտ ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ. ը) հեղինակ` ֆիզիկական անձ կամ ֆիզիկական անձանց խումբ, որի ստեղծագործական աշխատանքով ստեղծվել են ցեղը. թ) սելեկցիոներ` ցեղի հեղինակը, նրա ժառանգորդները, անձինք, որոնք ցեղի հեղինակի գործատուն և նրանց իրավահաջորդներն են. ժ) լիազորված մարմին` սելեկցիոն նվաճման արտոնագրումն իրականացնող պետական լիազորված մարմին. ժա) բողոքարկման խորհուրդ` լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողով, որը լուծում է սելեկցիոն նվաճումների փորձաքննության հետ կապված վիճելի հարցերը: |