FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Որսի կենդանիների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը և կայուն օգտագործումը, որսահանդակների պահպանությունը և բարելավումը, որսի և որսորդական տնտեսության վարումը կարգավորող օրենսդրությունը.
1. Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման, որսահանդակների պահպանության և բարելավման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում հասարակական հարաբերությունները կարգավորվում են «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով.
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: