Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 22 Միջազգային պայմանագրի գործողության կասեցումը և պայմանագրի չեղյալ հայտարարումը. 1․ Ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ դրա գործողության կասեցման հիմնավորված առաջարկությունը վարչապետին ներկայացնում է իրավասու մարմինը՝ կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացությունը, կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ կցելով իրավասու մարմնի՝ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ կասեցման նպատակահարմարության մասին եզրակացությունը. 2. Միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ կասեցման ընթացակարգերը ձեռնարկելու մասին վարչապետի հանձնարարականն ստանալով՝ հանձնարարականում այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացնում հաստատված միջազգային պայմանագրի դեպքում՝ տվյալ պայմանագրի կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ վավերացված միջազգային պայմանագրի դեպքում՝ տվյալ միջազգային պայմանագրի կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը՝ կցելով պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման մասին հիմնավորումը և արտաքին գործերի նախարարության՝ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացությունը. 3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման իրավական հետևանքների վերաբերյալ. 4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ներկայացնում է եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման ֆինանսական հետևանքների վերաբերյալ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 22 5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինները ներկայացնում են եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման իրենց իրավասություններին առնչվող հնարավոր հետևանքների վերաբերյալ. 6. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմիններն իրավասու մարմնին միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են հարցումն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում. 7. Իրավասու մարմինը, սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ստացված եզրակացություններն ամփոփելով, 5 աշխատանքային օրվա ընթացքում Կառավարություն է ներկայացնում միջազգային պայմանագիրը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի կամ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը. 8. Միջազգային պայմանագիրը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի կամ Հանրապետության նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տվյալ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման մասին ծանուցում է երկկողմ միջազգային պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին. 9. Միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու պահից հայկական կողմի համար ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամանակավորապես դադարում են գործել այդ պայմանագրի դրույթները մինչև դրա կասեցման մասին իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը. 10. Միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու մասին իրավական ակտի ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգերն ապահովում է իրավասու մարմինը՝ օրենքով սահմանված կարգով. 11. Միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահից հայկական կողմի համար ամբողջությամբ դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականությունները, եթե տվյալ կամ վերաբերելի այլ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 22 12. Եթե միջազգային պայմանագրով նախատեսված է, որ այն չեղյալ հայտարարելուց (գործողությունը դադարեցնելուց) հետո շարունակում են գործել տվյալ միջազգային պայմանագրի կողմերի որոշակի իրավունքներն ու պարտավորությունները, ապա այդ իրավունքներն ու պարտավորությունները գործում են մինչև միջազգային պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում դրանց դադարելը: |