Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 11 Լիցենզավորված անձի կողմից բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանումը. 1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները. 2. Այն բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների ցանկերը, որոնց պահանջները պետք է պահպանվեն լիցենզավորման ենթակա յուրաքանչյուր գործունեության տեսակի համար, սահմանում են դրանց համար լիազորված պետական կառավարման մարմինները: Ցանկերում նշվում են համապատասխան նորմեր ու կանոններ սահմանող նորմատիվ իրավական ակտերի լրիվ անվանումները և դրանց պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը, պաշտոնական տեղեկագրի անվանումը և համարը: Պարտադիր պահպանման ենթակա նորմերի և կանոնների ցանկերը լիցենզավորված անձին է հանձնում լիցենզավորող մարմինը` լիցենզիայի հետ միասին: Նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմինը պարտավոր է հայտնել լիցենզավորված բոլոր անձանց` ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում. 3. Լիցենզիա տալու համար չեն կարող պահանջվել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանումը հավաստող փաստաթղթեր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 4. Բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիցենզավորող մարմինը տրված լիցենզիաների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հայտնում է համապատասխան մարմիններին: |