FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ. Պետության էկոլոգիական կրթական և տեղեկատվական դաշտի մասն են կազմում զանգվածային տեղեկատվական միջոցների համակարգը, մարդկային գործունեության տարբեր ոլորտների (արտադրություն և ծառայություններ), մշակույթի և հանգստի, զբոսաշրջության և սպորտի, բնական (արգելոցներ, արգելավայրեր, բնական հուշարձաններ, ազգային պարկեր) և պատմաճարտարապետական համալիրների, քաղաքային և գյուղական տարածքների օբյեկտները, որոնք կրթական հաստատությունների ցանցի հետ նպատակաուղղված են ստեղծելու համապատասխան պայմաններ հասարակության և անհատի էկոլոգիական մշակույթի ձևավորման համար: Սույն օրենքը տարածվում է պետական մարմինների, պետական և հասարակական կազմակերպությունների և միավորումների վրա, որոնք իրականացնում են կրթական, արտադրական, բնօգտագործման գործունեություն, զանգվածային տեղեկատվական համակարգի, ինչպես նաև անհատների և հասարակության այն շերտերի վրա, որոնք զբաղվում են էկոլոգիական կրթության հարցերով: