FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  23

Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
1. Եթե մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման (դադարման) հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը.
2. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին սույն հոդվածի 1-ին և 5-րդ մասերում նշված արձանագրությունները համապատասխան մարզպետի միջոցով համայնքի ղեկավարն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին.
3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ.
5. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե`
    1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում: Սույն կետում նշված փաստն արձանագրում է համայնքի ղեկավարը.
    2) օրենքով սահմանված կարգով համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: