FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  40.3

Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ լրացնելը կամ ներկայացնելը կամ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը.
1. Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, եթե դա բացելը օրենքով սահմանված պարտականություն է, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ լրացնելը կամ ներկայացնելը կամ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով։