Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 63 ՏՈՒԳԱՆՔԸ. 1. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Գումարը գանձվում է բանկի թղթակցային հաշվից` հօգուտ պետական բյուջեի. 2. Տուգանքը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, ինչպես նաև սույն օրենքի 57 հոդվածի վեցերորդ մասում սահմանված դեպքում. 3. Յուրաքանչյուր խախտման համար բանկից գանձվող տուգանքի չափը սահմանում է Կենտրոնական բանկը, ընդ որում` ա) տնտեսական նորմատիվի յուրաքանչյուր խախտման համար, Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններն ուշացնելու համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի հինգ տոկոսը: Սույն դրույթը չի տարածվում պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտման վրա. բ) բանկային օրենսդրության յուրաքանչյուր այլ խախտման համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի մեկ տոկոսը. 4. Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի տուգանվող բանկի ծանր ֆինանսական կացությանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 63 5. Կենտրոնական բանկը բանկի կողմից չհիմնավորված ռիսկային գործունեություն վարելու, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի կամ բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի հիմնական տնտեսական նորմատիվը տրման պահին խախտելու, այլ հիմնական տնտեսական նորմատիվները խախտելու, հաշվետվություններն ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տեղեկություններ արտացոլելու, Կենտրոնական բանկի վերստուգումներին խոչընդոտելու կամ սույն օրենքով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի հանձնարարականները չկատարելու, բանկի ղեկավարի կողմից օրենքները կամ այլ իրավական ակտերը խախտելու համար կարող է բանկի ղեկավարների նկատմամբ նշանակել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարի չափով: Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ, եթե բանկի ղեկավարը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Նշված անձանց վրա դրված տուգանքները գանձվում են նրանց անձնական միջոցներից` հօգուտ պետական բյուջեի. 6. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտած բանկի նկատմամբ տուգանքը կիրառվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |