Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 41.5 Պետական բյուջեի մասին օրենքի նախագծով, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները սահմանող հավելվածի բաղկացուցիչ մասերը. 1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բյուջետային հատկացումներն ըստ պետական մարմինների սահմանող՝ կառավարության բյուջետային ուղերձի հավելվածում ներկայացվում են յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակներում իրականացվող միջոցառումները: Ծրագրերից յուրաքանչյուրի համար ներկայացվում են ծրագրի դասիչը, անվանումը, նպատակը, վերջնական արդյունքի նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները: Միջոցառումներից յուրաքանչյուրի համար ներկայացվում են միջոցառման դասիչը, անվանումը, նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները. 2. Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բերված, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները ներկայացնող հավելվածը յուրաքանչյուր պետական մարմնի գծով բաղկացած է երկու մասից, ընդ որում` 1) առաջին մասում ներկայացվում է յուրաքանչյուր պետական մարմնի ռազմավարական նպատակների համառոտ շարադրանքը. 2) երկրորդ մասում ներկայացվում են պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշները. 3. Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բերված, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի գծով Կառավարության սահմանած վերջնական արդյունքի ցուցանիշները ներկայացնող հավելվածում արտացոլվում են յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով վերջնական արդյունքի կանխատեսվող ցուցանիշները և դրանց թիրախային ժամկետները: |