Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարումը. 1. Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրը (այսուհետ՝ ռեեստր) մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների համակարգված ցուցակ է. 2. Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների միասնական ռեեստրը մասնագիտացված կառույցների կողմից վարվող ռեեստրներում ներառված տեղեկատվության հիման վրա Հանրային վերահսկողության խորհրդի կողմից էլեկտրոնային եղանակով վարվող՝ աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների համակարգված ցուցակ է. 3. Մասնագիտացված կառույցն իր անդամների ռեեստրը վարում է էլեկտրոնային եղանակով. 4. Ռեեստրի վարման կարգը և ռեեստրում ներառվող տվյալների նվազագույն ցանկը սահմանում է Հանրային վերահսկողության խորհուրդը. 5. Մասնագիտացված կառույցի անդամների վերաբերյալ տեղեկությունները մասնագիտացված կառույցի ռեեստրում պետք է ներառվեն անդամակցության վերաբերյալ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները մասնագիտացված կառույցը Հանրային վերահսկողության խորհուրդ է ներկայացնում յոթ աշխատանքային օրվա ընթացքում. 6. Մասնագիտացված կառույցի անդամները պարտավոր են իրենց մասին ռեեստրում պարունակվող տեղեկությունների փոփոխությունները պատշաճ ձևով հայտնել մասնագիտացված կառույցին այդպիսի փոփոխությունների առաջացման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները մասնագիտացված կառույցը Հանրային վերահսկողության խորհուրդ է ներկայացնում յոթ աշխատանքային օրվա ընթացքում. 7. Մասնագիտացված կառույցի անդամի անդամակցության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները պետք է ներառվեն ռեեստրում անդամակցության դադարեցման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները մասնագիտացված կառույցը Հանրային վերահսկողության խորհուրդ է ներկայացնում յոթ աշխատանքային օրվա ընթացքում: |