Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 178 Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում. 1. Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք Միության անդամ այլ պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելիս մաքսային մարմիններ են ներկայացնում անձը հաստատող և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, որոնց հիման վրա մաքսային մարմինը մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում հաշվառում է դրանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել այդ ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու՝ օրենքով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տրանսպորտային միջոցները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվել բացառապես տրանսպորտային միջոցը ներմուծող անձի կամ նրա լիազորած անձի կողմից և պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետությունից մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը: |