Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 11 Մշտական հանձնաժողովների կազմավորումը. 1. Մշտական հանձնաժողովի կազմը և դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածով սահմանված սկզբունքները. 2. Մշտական հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ. 3. Խմբակցության անդամը խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի տեղում նշանակվում, ինչպես նաև հանձնաժողովի կազմից դուրս է գալիս խմբակցության որոշմամբ. 4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համամասնությունը չի խախտվում, ապա խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորը կարող է՝ 1) մնալ նույն հանձնաժողովում, եթե այդ խմբակցությունը նրա տեղում խմբակցության անդամի չի նշանակում, կամ հանձնաժողովում առկա է այլ թափուր տեղ, կամ 2) Ազգային ժողովի նախագահին ուղղված իր գրավոր դիմումով ընդգրկվել այլ հանձնաժողովում առկա թափուր տեղում. 5. Խմբակցությունն իրավունք ունի թափուր թողնելու հանձնաժողովում իրեն վերապահված տեղը, ինչպես նաև փոխելու հանձնաժողովի կազմում ընդգրկված իր անդամին. 6. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝ 1) նրա պատգամավորական լիազորությունները դադարում կամ դադարեցվում են. 2) նա դուրս է գալիս հանձնաժողովից. 3) նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե այդ խմբակցությունը նրա տեղում նշանակում է խմբակցության անդամի. 7. Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալները, ինչպես նաև խմբակցությունների ղեկավարները կարող են չընդգրկվել հանձնաժողովի կազմում: |