FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  75

Խմբակցության որոշմամբ առաջնահերթ համարվող օրենքի նախագիծը ներկայացնելը և քննարկելը.
1. Խմբակցության առաջադրած օրենքի նախագիծը կարող է նրա որոշմամբ համարվել առաջնահերթ, եթե դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է.
2. Ազգային ժողովի յուրաքանչյուր հերթական նստաշրջանում խմբակցության որոշմամբ առաջնահերթ կարող է համարվել մեկ նախագիծ.
3. Նախագիծն առաջնահերթ համարելու մասին խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին կարող է ներկայացվել ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա հինգշաբթի, ինչպես նաև մյուս հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրվա ժամը 18:00-ն.
4. Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում մեկից ավելի առաջնահերթ նախագծեր ընդգրկված լինելու դեպքում դրանք քննարկվում են ըստ շրջանառության մեջ դրվելու օրերի հաջորդականության: Եթե նախագծերը շրջանառության մեջ են դրվել նույն օրը, ապա նախագծերի քննարկման հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների անդամների թվի` փոքրից մեծ: