FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  5

Կատարողական վարույթն իրականացնող մարմինը.
1. Կատարողական վարույթն իրականացնում է հարկադիր կատարողը.
2. Կատարողական վարույթով առանձին կատարողական գործողության իրականացումը գլխավոր հարկադիր կատարողի սահմանած դեպքերում և կարգով կարող է վերապահվել այլ հարկադիր կատարողի՝ առանց կատարողական վարույթը փոխանցելու.
3. Կատարողական վարույթով առանձին օժանդակ գործողություններ կարող են իրականացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) այլ ստորաբաժանման կամ այլ աշխատողի կողմից։ Օժանդակ գործողությունների ցանկը և դրանց իրականացման կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով.
4. Բարդ կամ ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքն արդյունավետ լուծելու համար գլխավոր հարկադիր կատարողի կամ Ծառայության ստորաբաժանման պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Ստորաբաժանման պետի որոշմամբ ստեղծվող հարկադիր կատարողների խմբում կարող են ընդգրկվել միայն տվյալ ստորաբաժանման հարկադիր կատարողներ։ Հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը նշանակում է հարկադիր կատարողների խմբի ղեկավարի, որը կազմակերպում և համակարգում է խմբի աշխատանքը.
5. Կատարողական վարույթի մասնակիցները կարող են հարկադիր կատարողին բացարկ հայտնել, իսկ հարկադիր կատարողը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված հիմքերով և կարգով։ Բացարկի հարցը լուծվում է նույն օրենքով սահմանված կանոններով։ Բացարկն ընդունվելու կամ ինքնաբացարկի դեպքում հարկադիր կատարողի փոխարինումը կատարում է ստորաբաժանման ղեկավարը։