Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 44 Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը. 1. Երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում. 1.1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի: 4. Երեխայի կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը լսելիս կամ տեսաձայնագրությունը վերարտադրելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը, դատարանը կամ այլ մարմիններ և կազմակերպություններ, որոնք ապահովում են սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը, կամ պետք է լսեն այդ կարծիքը, ներգրավում են մանկական հոգեբան կամ սոցիալական աշխատող, որի գրավոր կամ բանավոր կարծիքին ներկայացվող պահանջները սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը. 5. Երեխայի տրամադրած գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր կամ տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր, ներառյալ՝ տեսաձայնագրությամբ ամրագրված կարծիքով, որն արձանագրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, դատարանի կամ երեխայի կարծիքը լսելու կարիք կամ պարտականություն ունեցող այլ մարմինների և կազմակերպությունների կողմից: |