FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  427

Դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները.
1. Դատարանը, պարզելով սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով կամ 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-6-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությունը, բեկանում է վերանայվող դատական ակտը և ուղարկում համապատասխան դատարան` նոր քննության, եթե չկա այն փոփոխելու հնարավորություն.
2. Դատարանը սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում կարող է չբեկանել վերանայվող դատական ակտը, միայն եթե հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա.
3. Դատարանը, բեկանելով վերանայվող դատական ակտը, փոփոխում է այն, եթե գործով հաստատված փաստերը հնարավորություն են տալիս առանց գործի նոր քննության կայացնելու նոր դատական ակտ.
4. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի համապատասխանաբար 381-րդ և 406-րդ հոդվածների պահանջները.
5. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան: