Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 947 Չեկը վճարելը. 1. Չեկը վճարվում է չեկ տվողի միջոցներից: Միջոցների դեպոնավորման դեպքում չեկը ծածկելու համար միջոցների դեպոնավորման կարգը և պայմանները սահմանվում են բանկային կանոններով. 2. Չեկը ենթակա է վճարման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետում այն վճարման ներկայացնելու պայմանով. 3. Չեկով վճարողը պարտավոր է իրեն մատչելի բոլոր եղանակներով հավաստիանալ չեկի իսկության մեջ, ինչպես նաև այն բանում, որ չեկ ներկայացնողը դրանով լիազորված անձն է: Փոխանցագրված չեկը վճարելիս վճարողը պարտավոր է ստուգել փոխանցագրերի իսկությունը, սակայն պարտավոր չէ պարզել փոխանցագրողների ստորագրությունների ճշտությունը. 4. Վճարողի կողմից կեղծ, հափշտակված կամ կորցրած չեկ վճարելու հետևանքով ծագած վնասները կրում է վճարողը կամ չեկ տվողը, կախված այն բանից, թե ում մեղքով են դրանք պատճառվել. 5. Չեկ վճարած անձն իրավունք ունի պահանջել, որ իրեն տրվի չեկը` վճարն ստանալու մասին ստորագրությամբ: |