FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանման գրանցումը և գրանցումը մերժելու հիմքերը.
1. Առևտրային կազմակերպության, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպության գրանցման ժամանակ սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հետ ներկայացվում է նաև իրավաբանական անձի նախընտրելի ֆիրմային անվանումը.
2. Ներկայացված ֆիրմային անվանման գրանցումն իրականացվում է տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպության գրանցման հետ միաժամանակ.
3. Կազմակերպության անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման դեպքում իրավաբանական անձը նախընտրելի ֆիրմային անվանման գրանցման հայտը իրավունք ունի ներկայացնելու նախօրոք: Եթե ֆիրմային անվանումը սույն հոդվածով նախատեսված կարգով համարվում է թույլատրելի, ապա այն երեսուն օր պահպանվում է տվյալ իրավաբանական անձի համար: Իրավաբանական անձը պարտավոր է երեսնօրյա ժամկետում ներկայացնել անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հակառակ դեպքում անունը կրկին հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրանցման համար, և վճարված պետական տուրքը չի վերադարձվում.
4. Տեղեկատվական համակարգում ֆիրմային անվանումը մուտքագրելուց հետո ինքնաշխատ կերպով ստուգվում է սույն օրենքով նախատեսված՝ ֆիրմային անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը, այդ թվում` մուտքագրված ֆիրմային անվանումը համադրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանումների շտեմարանի հետ.
5. Ֆիրմային անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անմիջապես.
6. Ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է, եթե որպես ֆիրմային անվանում ներկայացված անվանման տարբերակող նշանակություն ունեցող անունը`
    1) նույնական է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.
    2) նույնական է կամ ամբողջությամբ ներառում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների անվանումները.
    3) վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  32

4) պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, հակասում է մարդասիրության և բարոյականության սկզբունքներին.
7. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանում, և այդ դեպքում հավելյալ պետական տուրք չի գանձվում.
8. Մերժման մասին առանձին որոշումը տրամադրվում է միայն դիմողի պահանջով մերժումից հետո` մեկօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված գրավոր մերժումը տրամադրվում է համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով, որը ենթակա չէ վերադարձման.
9. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորում: Այն ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրության միջոցով և ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով.
10. Եթե առաջադրվող ֆիրմային անվանումը պարունակում է բառեր և անվանումներ, որոնց օգտագործման համար օրենքով նախատեսված է համապատասխան թույլտվության կամ հավաստման ներկայացման պահանջ, ապա նախընտրելի ֆիրմային անվան հետ ներկայացվում է նաև համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ: Համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվան գրանցումը մերժվում է անմիջապես.
11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված դեպքում անվան հաստատումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ գործակալության աշխատակիցների կողմից համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու միջոցով: