Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 21 Անտառների պահպանությունը. 1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողներն իրավունք ունեն անտառները պահպանելու ինքնակամ զավթումներից, ապօրինի հատումներից, ապօրինի արածեցումներից, աղտոտումներից, աղբոտումներից և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողություններից և անտառային օրենսդրության խախտումներից. 2. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողները պարտավոր են` ա) պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները. բ) մշակել և իրականացնել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր հրդեհների հայտնաբերման և մարման ուղղությամբ, այդ թվում՝ կառուցել և վերանորոգել հակահրդեհային նշանակության ճանապարհները. գ) հրդեհների հայտնաբերման դեպքում ահազանգել և ներգրավել մասնագիտացված հրշեջ ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին. 3. Անտառային հողերի հարակից տարածքներում օբյեկտների նախագծումը, տեղաբաշխումը, շինարարությունը և գործարկումը պետք է ապահովեն անտառների վիճակի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը: Տարածքների անտառային հողերին հարակից լինելը որոշվում է տվյալ գործունեության բնապահպանական փորձաքննության հիման վրա: |