FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  8

Անձնագիրը վերցնելը.
1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են անձնագիրը վերցնել, եթե առկա են անձնագիրը անվավեր ճանաչելու` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող անձնագիր: Անձնագիրը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է անձնագիրը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու անձնագիրը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը.
3. Վերցված անձնագիրը փոխանցվում է այն տրամադրած լիազոր մարմին, բացի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերից.
4. Մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է նախաքննության մարմինը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագիրը վերցնում է զինկոմիսարիատը և ուղարկում զորակոչված անձի հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձի անձնագիրը վերադարձվում է պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելիս՝ զինկոմիսարիատում զինվորական հաշվառման կանգնելուց և զինվորական գրքույկը ներկայացնելուց հետո անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և քաղաքացուն վերադարձվում է պատիժը կրելուց հետո անմիջապես.
5. Արգելվում է անձնագիրը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը: