FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

ԳՐԱՎՈՐ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ.
1. Խորհրդակցությունների անցկացման դեպքում յուրաքանչյուր մասնակից շահագրգիռ կողմ կարող է ուսումնասիրությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ գրավոր փաստարկներ ու առարկություններ ներկայացնել` ոչ ուշ, քան խորհրդակցության նախատեսված օրվանից 10 օր առաջ: Խորհրդակցությունից հետո` 10 օրվա ընթացքում, դրան մասնակցած կողմերը կարող են հետագա գրավոր փաստարկներ ու առարկություններ ներկայացնել` ի պատասխան խորհրդակցությունների ընթացքում բերված տեղեկությունների ու փաստարկների.
2. Խորհրդակցությունների չանցկացման դեպքում յուրաքանչյուր մասնակից շահագրգիռ կողմ կարող է ուսումնասիրությանն առնչվող գրավոր փաստարկներ ներկայացնել Լիազոր մարմին ոչ ուշ, քան ուսումնասիրության ավարտի նախատեսված օրվանից 45 օր առաջ: Գրավոր փաստարկների ներկայացման ժամկետից հետո` 10 օրվա ընթացքում, մասնակից շահագրգիռ կողմերը կարող են լրացուցիչ գրավոր փաստարկներ ներկայացնել` ի պատասխան այլ կողմերի ներկայացրած գրավոր փաստարկների.
3. Ժամանակավոր միջոցառման կիրառման հնարավորությունը դիտարկելու դեպքում մասնակից շահագրգիռ կողմերը կարող են ուսումնասիրությանն առնչվող իրենց գրավոր փաստարկները ներկայացնել Լիազոր մարմին ոչ ուշ, քան ժամանակավոր միջոցառման կիրառման նախատեսված ժամկետից 15 օր առաջ: