Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 19 Դատական վիճակագրության վարումը. 1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելու նպատակով Դատական դեպարտամենտը հավաքում և վարում է դատական վիճակագրություն` Կառավարության սահմանած կարգով. 2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են` 1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը և անաչառությունը. 2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը և համադրելիությունը ժամանակի ու տարածության մեջ. 3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը և ամբողջականությունը. 4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը. 5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը և հրապարակայնությունը. 3. Կառավարությունը սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 7-10-րդ մասերով նախատեսված տվյալները. 4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, ինչպես նաև, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ. 5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարվելու դեպքում դրանք կիրառվում են ոչ շուտ, քան փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվա հունվարի 1-ից. 6. Դատական դեպարտամենտն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար, բացառությամբ օրենքով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը տրամադրում է Բարձրագույն դատական խորհրդին և դատարաններին, հրապարակում է դատական իշխանության պաշտոնական կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում: |
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 19 7. Առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի և դատավորի վերաբերյալ, ըստ գործերի տեսակների, հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները. 1) դատավորների քանակը, 2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը, 3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը, 4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը, 5) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը, 6) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի քննության միջին տևողությունը՝ ըստ նիստերի քանակի, 7) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի քննության միջին տևողությունը՝ ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ) (այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության և դատական ակտի կայացման փուլերի միջին տևողության), 8) հաշվետու ժամանակահատվածում ավարտված մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները՝ ըստ տեսակների, 9) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ անավարտ գործերի ընդհանուր քանակը, 10) հաշվետու ժամանակահատվածում բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների, 11) հաշվետու ժամանակահատվածում բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների. 8. Վերաքննիչ յուրաքանչյուր դատարանի և դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները. 1) սույն հոդվածի 7-րդ մասով, բացառությամբ 3-րդ և 8-րդ կետերով նախատեսված տվյալների, 2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը, 3) հաշվետու ժամանակահատվածում վարույթ չընդունված բողոքների ընդհանուր քանակը, 4) եզրափակիչ դատական ակտ չհանդիսացող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը՝ ըստ ակտերի տեսակների և ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների: |
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 19 9. Վճռաբեկ դատարանի վերաբերյալ՝ յուրաքանչյուր պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ յուրաքանչյուր դատական կազմի մասով, հրապարակվում են սույն հոդվածի 7-րդ մասով, բացառությամբ 4-6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված տվյալների, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված տվյալները: Սույն հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով նախատեսված տվյալները հաշվարկվում են ըստ օրերի. 10. Դատական դեպարտամենտը տարեկան՝ ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակում է նաև հետևյալ տվյալները. 1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը և դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ. 2) վճարված և դատական ակտով վճարման ենթակա պետական տուրքի ընդհանուր չափը. 3) դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման մասերով՝ հարուցված կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման վարույթների քանակները՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների և վարույթի հարուցման հիմքերի, կարճված վարույթներով գործերի քանակները՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման դեպքերի քանակները և դատավորի նկատմամբ հարուցված վարույթի արդյունքի (ներառյալ` տույժի տեսակի) վերաբերյալ տվյալներ. 4) սույն հոդվածի 7-10-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ: |