FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28

Օրենսդրության խախտումները.
1. Կենտրոնական բանկը կարող է թողարկողի և (կամ) նրա ղեկավարի (ղեկավարների) և (կամ) կառավարչի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառել, եթե`
    1) ռեգիստրում ներառված տեղեկությունները թերի են կամ անարժանահավատ.
    2) խախտվել են ապահովման միջոցների` սույն օրենքով սահմանված համարժեքությունը, ինչպես նաև ապահովման միջոցների կազմին ներկայացվող պահանջները.
    3) խախտվել են սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգը, ժամկետները և պայմանները,
    (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.
    4) թողարկողը չի բացահայտել սույն օրենքով բացահայտման ենթակա տեղեկատվությունը.
    5) թողարկողը չի կատարել Կենտրոնական բանկի՝ սույն օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարականը.
    6) խախտվել են սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև թողարկողի ներքին իրավական ակտերի պահանջները: