FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  190

Մեղադրանք ներկայացնելը.
1. Քննիչը մեղադրյալին մեղադրանք է ներկայացնում քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ստանալուց հետո՝ 18 ժամվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի.
2. Ձերբակալման ներքո չգտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հետ համաձայն չլինելու դեպքում քննիչն իրավասու է առանց մեղադրանք ներկայացնելու առարկություն ներկայացնելու վերադաս դատախազին որոշումն ստանալուց հետո՝ 18 ժամվա ընթացքում: Առարկությունը մերժվելու դեպքում մեղադրանքը ներկայացվում է մերժման մասին որոշումը ստանալուց հետո՝ 18 ժամվա ընթացքում.
3. Այն դեպքում, երբ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է, կամ այլ պատճառով անհնար է ապահովել նրա հասանելիությունը, մեղադրանք ներկայացնելու՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն ընդհատվում է, իսկ մեղադրանքը ներկայացվում է մեղադրյալի` վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում.
4. Քննիչը, հավաստիանալով մեղադրյալի ինքնության մեջ, նրան է հանձնում քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը, պարզաբանում մեղադրանքի փաստական հիմքը և իրավական գնահատականը, պարզաբանում է սույն օրենսգրքի 43-րդ հոդվածով նախատեսված մեղադրյալի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև մեղադրյալին հանձնում է դրանց ցանկը.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունների կատարումը հաստատվում է քննիչի կողմից կազմված արձանագրությամբ, որն ստորագրում են քննիչը, մեղադրյալը և մասնակցող այլ անձինք: Մեղադրյալի կամ մասնակցող այլ անձանց կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչը տեսաձայնագրման ներքո պարզում և արձանագրության մեջ շարադրում է նման հրաժարման պատճառները, իսկ նրանց կողմից այդպիսիք չհայտնելու դեպքում այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ և դրա պատճենն անհապաղ ուղարկում հսկող դատախազին: Եթե սույն մասով նախատեսված տեսաձայնագրումն օբյեկտիվորեն անհնար է, ապա քննիչը ներգրավում է ընթերակա՝ արձանագրության մեջ նշելով տեսաձայնագրության անհնարինությունը հաստատող հանգամանքները: