Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 411 Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի արագությունը և առանձնացումը. 1. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ ցանկացած վարույթ պետք է ի սկզբանե իրականացվի արագ և առանց անհարկի ձգձգումների. 2. Մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ժամկետները երկարաձգվել չեն կարող. 3. Չափահասի հետ ենթադրյալ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անչափահասի վերաբերյալ վարույթն անջատվում է սույն օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե վարույթի անջատումը կարող է բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա, ապա չափահասների հետ ներգրավված անչափահաս մեղադրյալի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները. 4. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի նյութերն առանց հատուկ անհրաժեշտության չպետք է հասանելի լինեն վարույթի բոլոր մասնակիցներին կամ հրապարակվեն, ներառյալ չափահաս անձին վերագրվող հանցանքի քննության ընթացքում: |