FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  106

Հիմնական դրույթներ բաժնետիրական ընկերության մասին.
1. Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի.
2. Բաժնետոմսեր թողարկելու իրավունք ունեն միայն բաժնետիրական ընկերությունները.
3. Բաժնետիրական ընկերության մասնակիցները (բաժնետերերը) պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը.
4. Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` մեկ բաժնետիրոջ կողմից ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Այդ մասին տեղեկությունները պետք է պարունակվեն ընկերության կանոնադրությունում, գրանցվեն և հրապարակվեն ի գիտություն բոլորի.
5. Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև ներառի «բաց բաժնետիրական ընկերություն» կամ «փակ բաժնետիրական ընկերություն» բառերը.
6. Բաժնետիրական ընկերության իրավական վիճակը և բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների առանձնահատկությունները` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ընկերությունների առանձնահատկությունները` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ ապահովագրողների առանձնահատկությունները՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային բյուրոների առանձնահատկությունները սահմանվում են «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  106

7. Պետական ձեռնարկությունները մասնավորեցնելիս (ապապետականացնելիս) բաժնետիրական ընկերությունների ստեղծման առանձնահատկությունները սահմանվում են այդ ձեռնարկությունների մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով և այլ իրավական ակտերով: