FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
    1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը.
    2) հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.
2.1) հաստատում է որակավորումների ազգային շրջանակի և դրա մակարդակների (որակավորումների) ընդհանրական բնութագրերը.
    3) հաստատում է ուսուցանվող մասնագիտությունների ցանկը.
    4) հաստատում է հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթության պետական պատվերը.
    5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.
5.1) հաստատում է պետական արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների օրինակելի կանոնադրությունները.
    6) հաստատում է պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.
6.1) սահմանում է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ներառյալ պետական նմուշի վկայականի և դրա ներդիրի ձևը.
6.2) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը, ներառյալ պետական նմուշի հավաստագրի և դրա ներդիրի ձևը.
6.3) սահմանում է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը.
6.4) սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը.
6.5) սահմանում է պետական բյուջեից ֆինանսավորվող արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ֆինանսավորման կարգը.
    7) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: