FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35

Ընկերության մարմինները.
1. Ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ: Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն ներկա գտնվել ընդհանուր ժողովին, մասնակցել օրակարգի հարցերի քննարկմանը և քվեարկել որոշումներ ընդունելիս: Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ ընկերության մարմինների կողմից մասնակիցների սույն կետով սահմանված իրավունքները սահմանափակող դրույթներն անվավեր են: Ընկերության յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ժողովում ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասին համապատասխան ձայների քանակ.
2. Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել խորհրդի ձևավորում: Խորհրդի իրավասությունները սահմանվում են ընկերության կանոնադրությամբ` սույն օրենքին համապատասխան: Խորհրդի ձևավորման և գործունեության կարգը, նրա անդամների լիազորությունների դադարեցման կարգը, խորհրդի նախագահի իրավասությունները սահմանվում են ընկերության կանոնադրությամբ: Ընդհանուր ժողովի որոշմամբ խորհրդի անդամներին` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ժամանակաընթացքում կարող են տրվել պարգևատրումներ և (կամ) հատուցվել նշված պարտականությունների իրականացման հետ կապված ծախսերը: Նշված պարգևատրումների և հատուցման չափերը սահմանվում են ընդհանուր ժողովի որոշմամբ.
3. Ընկերության մասնակից չհանդիսացող խորհրդի անդամները, ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող անձը կարող են մասնակցել ընդհանուր ժողովին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
4. Ընկերության խորհրդի անդամի կողմից խորհրդակցական ձայնի իրավունքն այլ անձանց, այդ թվում` ընկերության խորհրդի այլ անդամի, փոխանցել չի թույլատրվում.
5. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է ընկերության գործադիր մարմնի կողմից: Ընկերության գործադիր մարմինը հաշվետու է ընդհանուր ժողովին և ընկերության խորհրդին, եթե ընկերության խորհրդի ստեղծումը նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35

6. Քսանից ավելի մասնակից ունեցող ընկերություններում վերստուգիչ հանձնաժողովի ստեղծումը պարտադիր է: Ընկերության վերստուգիչ հանձնաժողովի անդամ (վերստուգող) կարող է լինել նաև ընկերության մասնակից չհանդիսացող անձը: Քսան և քսանից պակաս մասնակից ունեցող ընկերություններում կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ընկերության վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում (վերստուգող չի ընտրվում): Ընկերության վերստուգիչ հանձնաժողովի գործառույթները, եթե դա նախատեսված է ընկերության կանոնադրությամբ, կարող է իրականացնել ընկերության ընդհանուր ժողովի կողմից հաստատված աուդիտորը, որը կապված չէ գույքային շահերով ընկերության, ընկերության խորհրդի անդամների, ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող անձի և ընկերության մասնակիցների հետ.
7. Ընկերության վերստուգիչ հանձնաժողովի անդամ (վերստուգող) չեն կարող լինել ընկերության խորհրդի անդամը, ընկերության գործադիր մարմնի անդամը: