Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 4 Պետական գույքի մասնավորեցման ծրագիրը. 1. Մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրերով (այսուհետ` ծրագիր): Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի` ծրագրի գործադրմանը նախորդող նստաշրջան է ներկայացնում ծրագրի նախագիծը: Մինչև ծրագրի գործադրման սկիզբը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը քննարկում և ընդունում է ծրագիրը, ինչպես նաև ընթացիկ ծրագրին նախորդող ծրագրի կատարման մասին հաշվետվությունը` օրենքների տեսքով: Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը: Ծրագիրը պետք է բովանդակի` ա) մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները. բ) տնտեսության այն ճյուղերը և ոլորտները (առանձին դեպքերում` նաև ընկերությունները և անավարտ շինարարության օբյեկտները), որոնցում հաջորդող տարում մասնավորեցում չի նախատեսվում. գ) մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ նախարարությունների և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության սահմանափակումները. դ) տարաժամկետ վճարումների սանդղակը. ե) պետական բաժնետիրական, ոչ պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը, որոնք ծրագրով նախատեսված են մասնավորեցման համար` նշելով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով մասնավորեցվողները. զ) տվյալ ծրագրի համար սեփականաշնորհման սերտիֆիկատներ թողարկելու կամ չթողարկելու մասին որոշումը. է) նախորդ ծրագրերի շրջանակներում թողարկված սեփականաշնորհման սերտիֆիկատների գործողության ժամկետը. ը) տվյալ ծրագրի համար սեփականաշնորհման սերտիֆիկատներ թողարկելու դեպքում` դրանց թողարկման ծավալը, ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկություններ, թողարկման, բաշխման և շրջանառության կարգը, անվանական արժեքը և սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու վճարի չափը. 2. Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից: |