Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) օզոնային շերտ` մոլորակի սահմանամերձ շերտից վերև գտնվող մթնոլորտային օզոնի շերտը. 2) օզոնային շերտը քայքայող նյութեր` քիմիական նյութեր, որոնք ցուցաբերում են կամ ունակ են ցուցաբերելու ոչ բարենպաստ ազդեցություն օզոնային շերտի վրա` մաքուր վիճակում կամ խառնուրդներում, որոնց միավոր զանգվածում օզոն քայքայող մաքուր նյութերի քանակը մեկ տոկոսից ավելի է. 3) ՀՖԱ (հիդրոֆտորածխածիններ)՝ ջերմոցային գազեր կամ դրանք պարունակող խառնուրդներ, որոնք չեն հանդիսանում օզոնային շերտը քայքայող նյութեր, չունեն օզոնաքայքայիչ ներուժ. 4) կարգավորվող նյութեր՝ օզոնային շերտը քայքայող նյութերը և ՀՖԱ-ները. 5) կողմ հանդիսացող երկիր` երկիր, որը վավերացրել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը և դրանց շրջանակներում կնքված միջազգային այլ պայմանագրեր. 6) կողմ չհանդիսացող երկիր` երկիր, որը չի վավերացրել «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը և դրանց շրջանակներում կնքված միջազգային այլ պայմանագրեր. 7) ընդհանուր չափաքանակ (քվոտա)` կարգավորվող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր քանակությունը՝ ըստ տարիների. 8) անհատական չափաքանակ (քվոտա)` յուրաքանչյուր ներմուծողին կարգավորվող նյութերի (նյութի) ներմուծման թույլատրվող քանակություն տվյալ տարվա համար. 9) առաքման թույլտվություն` կարգավորվող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման համար ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ տեղափոխում իրականացնող հայտատուին տրամադրվող փաստաթուղթ (լիցենզիա, եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)), որով թույլատրվում է այդ նյութերի ներմուծումը կամ արտահանումը կամ տարանցիկ տեղափոխումը, եթե նման գործարքը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 10) հայտատու` կարգավորվող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման գործարք կատարելու նպատակով լիազոր պետական մարմին հայտ ներկայացրած իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը. 11) հայտ` կարգավորվող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման գործարք կատարելու մասին դիմում, որը ներառում է ներմուծման, արտահանման կամ տարանցիկ տեղափոխման երկրների անվանումները և տվյալներ հայտատուի և նրա կողմից ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման ենթակա կարգավորվող նյութերի անվանումների, քանակների, գործարքի իրականացման ժամկետների մասին. 12) հոսակորուստ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներից (սառնարանից, օդորակիչից, ջերմային պոմպերից և սառնագենտ պարունակող այլ սարքավորումներից) կարգավորվող նյութի կորուստը տարեկան երեք գրամից ավելի. 13) հոսակորուստի դիտանցում՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվող գործընթաց, որը ենթադրում է սահմանված դեպքերում և ժամանակահատվածում իրենց կողմից շահագործվող օդորակման, սառնամատակարարման, ջերմային պոմպերի և սառնագենտ պարունակող այլ սարքավորումների համակարգերում հոսակորուստների հայտնաբերման նպատակով ստուգում և արձանագրում համապատասխան գրանցամատյանում. 14) ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութ՝ արդեն իսկ օգտագործված, սակայն նոր նյութերի բնութագրերին համարժեք վերամշակված սառնագենտ, որի մասին վկայում է որակի հավաստագիրը․ 15) հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներ (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր և սառնագենտ պարունակող այլ սարքավորումներ), որոնցում այդ նյութերի պարունակությունը երեք և ավելի կիլոգրամ է: |