Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 26 Խորհրդի նախագահը. 1. Խորհրդի նախագահի ընտրությունը կատարվում է հետևյալ կարգով. 1) Խորհուրդն իր կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ՝ չորս տարի ժամկետով. 2) Խորհրդի նախագահ չի կարող ընտրվել Խորհրդի անդամի թափուր պաշտոն լինելու դեպքում: Խորհրդի անդամը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Խորհրդի նախագահ. 3) Խորհրդի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանվում է կարգավորող պետական մարմնի որոշմամբ. 4) երեք անգամ անընդմեջ Խորհրդի նախագահ չընտրելու դեպքում Խորհուրդն արձակվում է. 5) արձակված Խորհուրդը շարունակում է իր գործունեությունը մինչև նոր Խորհրդի ամբողջական ձևավորումը. 2. Խորհրդի նախագահը` 1) կազմակերպում է Խորհրդի և նրա աշխատակազմի գործունեությունը. 2) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները և նիստերի արձանագրությունները, բացառությամբ Խորհրդի նախագահին պաշտոնանկ անելու մասին արձանագրության և որոշման, որոնք ստորագրում է Խորհրդի ավագ անդամը. 3) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը. 4) ընդունում և ազատում է Խորհրդի աշխատակազմի աշխատողներին. 5) համակարգում և ապահովում է Խորհրդի բնականոն աշխատանքը․ 6) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ներկայացնում է Խորհուրդը. 7) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Խորհրդի անունից և ներկայացնում նրա շահերը. 3. Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի կողմից որպես փոխարինող նշանակված Խորհրդի անդամը, իսկ եթե Խորհրդի նախագահը փոխարինող չի նշանակել, ապա Խորհրդի տարիքով ավագ անդամը: |