Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 Բյուրոյի գործունեության կարգավորումը և վերահսկողությունը. 1. Կենտրոնական բանկը կարգավորում և վերահսկում է Բյուրոյի գործունեությունը: Կենտրոնական բանկն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգավորումն ապահովելու նպատակով իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու Բյուրոյի գործունեության նկատմամբ պահանջներ. 2. Բյուրոն Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվետվություններ, որոնց ձևը, բովանդակությունը և ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել Բյուրոյի ինտերնետային կայքում, մամուլում, տեղեկատվական ամփոփագրերում, զանգվածային լրատվության և (կամ) այլ միջոցներով հրապարակվող տեղեկությունների կազմը և հրապարակման (տրամադրման) կարգը. 3. Կենտրոնական բանկն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և պարբերականությամբ իրականացնելու Բյուրոյի գործունեության ստուգումներ: Բյուրոն պարտավոր է ստուգումների ընթացքում Կենտրոնական բանկին տրամադրել պահանջվող և ստուգմանն առնչվող բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը: Բյուրոյում Կենտրոնական բանկի ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 4. Կենտրոնական բանկը պարտավոր է պահպանել վերահսկողության ընթացքում իրեն հայտնի դարձած և օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները և կարող է դրանք հրապարակել կամ տրամադրել այլ անձանց միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով. 5. ԱՊՊԱ համակարգի շարունակականությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը Բյուրոյին կարող է տրամադրել համակարգային վարկեր, որոնք ուղղվում են Երաշխավորման ֆոնդի կամ Բյուրոյի առջև դրված նպատակների իրականացմանը: Համակարգային վարկերը և դրանց օգտագործման համար հաշվարկված տոկոսները (տույժերը) մարվում են բացառապես այն միջոցների հաշվին, որոնց համալրման համար վարկերը ստացվել են: Սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի իմաստով համակարգային են համարվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Բյուրոյին սույն մասի համաձայն տրամադրված վարկերը: |