Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 39 Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիան. 1. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայություն հետևյալ բացառիկ գործառույթներով. ա) էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կազմակերպում. բ) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների հաշվառում. գ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների միջև կնքված պայմանագրերի, էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի հաշվառման վարում. դ) էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված պայմանագրերի, ինչպես նաև ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի համաձայն գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառում, փաստաթղթերի կազմում և մեծածախ շուկայի առևտրի մասնակիցներին և ծառայություն մատուցողներին դրանք ներկայացում. ե) լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունք. 2. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը, համագործակցելով այլ լիցենզավորված անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային (մեծածախ և մանրածախ) կանոններն ու դրանք ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը. 3. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում: |