Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 3.1 Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը. 1. Կենտրոնական բանկը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունում է միայն օրենքով լիազորված լինելու դեպքում և օրենքով սահմանված շրջանակներում՝ պահպանելով օրինականության և որոշակիության սկզբունքները: Այդ ակտերն ընդունվում ու հրապարակվում են օրենքով սահմանված կարգով. 2. Կենտրոնական բանկը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր կարող է ընդունել հետևյալ դեպքերում՝ ա) ֆինանսական կազմակերպությունների տնտեսական նորմատիվների սահմանմանը և հաշվարկմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտեր. բ) արժութային կարգավորման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր. գ) սպառողների շահերի պաշտպանության ոլորտի նորմատիվ իրավական ակտեր. դ) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր. ե) ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, գրանցման, վերակազմավորման, լուծարման, սնանկության, անվճարունակության, գործունեության դադարեցման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր. զ) ֆինանսական կազմակերպությունների մասնակիցների ու ղեկավարների նկատմամբ պահանջներ սահմանող նորմատիվ իրավական ակտեր. է) ֆինանսական կազմակերպությունների կամ դրանց մասնակիցների կողմից կնքվող գործարքների նկատմամբ պահանջներ սահմանող նորմատիվ իրավական ակտեր. ը) արժեթղթերի շուկան և ներդրումային ծառայությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր. ը1) կրիպտոակտիվների շուկան և կրիպտոակտիվներով ծառայությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր. թ) ֆինանսական համակարգում տեղեկությունների, անձնական տվյալների մշակման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր. ժ) կուտակային կենսաթոշակային համակարգի և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կարգավորմանն ուղղված նորմատիվ իրավական ակտեր. ժա) ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր. ժբ) ավանդների երաշխավորման համակարգը կարգավորող նորմատիվ իրավական ակտեր. ժգ) վճարահաշվարկային համակարգերի կարգավորմանն ուղղված նորմատիվ իրավական ակտեր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 3.1 ժդ) օրենքով նախատեսված դեպքերում՝ ֆինանսական համակարգին վերաբերող պետական այլ մարմինների հետ կնքվող համատեղ նորմատիվ իրավական ակտեր. ժե) ֆինանսական համակարգում տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր. ժզ) օրենքով նախատեսված այլ ոլորտներում ու դեպքերում: |